Ազգային պատկերասրահը զինվեց ճապոնական նորագույն ռեստավրացիոն տեխնիկայով

Ազգային պատկերասրահը զինվեց ճապոնական նորագույն ռեստավրացիոն  տեխնիկայով

PanARMENIAN.Net - Այսօր` նոյեմբերի 8-ին Հայաստանի ազգային պատկերասրահին նվիրաբերվեց գեղանկարչական, գրաֆիկական և փայտափորագրական ստեղծագործությունների վերականգնման համար նախատեսված ճապոնական առաջատար տեխնիկա:

Տեխնիկան տրամադրել է Ճապոնիայի կառավարությունը` մասնավորապես Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA): Տեխնիկայի հանձնման ժամանակ Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Տիկախիտո Հարադան նախ շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին իր երկրում տեղի ունեցած երկրաշարժից հետո նյութական օգնության և ցավակցությունների համար, այնուհետև հույս հայտնեց, որ նման տեխնիկան կօգնի կատարելագործվել հայ մասնագետներին և ավելի կամրապնդի երկու երկրների միջև բարեկամական կապերը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ իր հերթին նշեց, որ տեխնիկայից կարող են օգտվել նաև Հայաստանի մյուս թանգարանները:

Այս ծրագրի շրջանակներում արդեն իսկ տեխնիկայի նվիրատվության են արժանացել Մատենադարանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը և այլ մշակութային հաստատություններ: Հաջորդ տեխնիկան նվիրաբերվելու է վավերագրական ֆիլմերի «Հայք» կինոստուդիան:

Պատկերասրահի աշխատողները, գոհունակություն հայտնելով տեխնիկայի առկայության համար, նշեցին, որ նոր տեխնիկան ավելի կատարելագործված է, մասնավորապես ունի ավելի մեծ զգայունություն, փոքրիկ արդուկներ, որոնք օգնում են հարթեցնել յուղաներկը, ունեն ավելի զգայուն խոշորացուցիչներ և այլն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---