ՇԱՄԻԼ ԲԱՍԱԵՎԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՅԵՐԸ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԷԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ24 հուլիսի 2000 - 17:20 AMT PanARMENIAN.Net - 24.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Մենք եկել էինք Ղարաբաղ` պատերազմելու ոչ թե ռազմաավարների, այլ Ջիհադի գաղափարի համար»: Ադրբեջանական ԱՆՍ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է չեչեն դաշտային հրամանատար Շամիլ Բասաեւը` մեկնաբանելով իր մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմին:Սակայն, հայտարարել է Բասաեւը, «երբ մենք ժամանեցինք Ղարաբաղ եւ տեսանք տիրող իրավիճակը, ապա հասկացանք, որ այստեղ Ջիհադի նշան անգամ չկա»: Չեչեն դաշտային հրամանատարը հայտարարել է, որ «վստահելի» բարձրաստիճան հրամանատարների թիվը ադրբեջանական բանակում շատ քիչ էր: Բացի այդ, հայտարարել է Բասաեւը, «հայերը ավելի լավ էին նախապատրաստված պատերազմին»: Շամիլ Բասաեւը հայտարարել է նաեւ, որ Շուշի քաղաքի անկումը պայմանավորված էր ադրբեջանական բանակի անհրաժեշտ կազմակերպվածության եւ արդյունավետ ղեկավարության բացակայությամբ: Նրա խոսքերով, 100 զինված մարդիկ կարող էին մեկ տարվա ընթացքում պահել Շուշին: Չեչեն հրամանատարը հայտարարել է նաեւ, որ ելնելով վերնշված հանգամանքներից` 1993 թվականին նա որոշել է դուրս բերել իրեն ենթակա չեչենական ջոկատները Ղարաբաղից: --0-- Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |