ԱՄՆ-ն գաղտնի փոխանցել է Իսրայելին 55 հատուկ ռումբ Իրանի վրա հարձակման համար

PanARMENIAN.Net - Այս տարվա սեպտեմբերին ԱՄՆ-ն 55 ռումբ գաղտնի տեղափոխեց Իսրայել, որոնք նախատեսված էին ստորգետնյա բունկերների քանդման համար, այդ մասին հաղորդում է ֆրանսիական հրատարակությունը հենվելով Ֆրանսիայի հետախուզության ծառայության անանուն աղբյուրի վրա:

Ռումբերը, մեկ տոննա քաշով, կարող են պայթեցնել ստորգետնյա շենքի զրահապատ առաստաղը, առաջացնելով հրդեհ: Ֆրանսիական հետախուզության համաձայն, դրանք փոխանցվել են Իսրայելին իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակման համար:

Դրա հետ միասին ԱՄՆ պահանջում է, որ Իսրայելը չսկսի ռազմական գործողություն Իսլամական հանրապետության նկատմամբ նախորոք չխորհրդակցելով Վաշինգտոնի հետ: Այս պահի դրությամբ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան պահանջում են խստացնել պատժամիջոցները Իրանի հանդեպ և այժմ չկիրառել ուժային լուծումը:

Միաժամանակ Իրանը սպառնում է պատասխան գրոհ իրականացնել իսրայելական միջուկային օբյեկտների դեմ: «Մեր համար ամենահարմար կետն է միջուկային ռեակտորը Դիմոնում»,- հայտարարել է իրանական բանակի Գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ գեներալ-մայոր Մասուդ Ջազաերին:

«Եթե Իսրայելը փորձի հարձակվել մեր վրա, մենք կոչնչացնենք նրան Երկրի երեսից” – ասաց Մասուդ Ջազաերին, ավելացնելով, որ իրենց պատասխանը չի սահմանափակվի Մերձավոր Արևելքի տարածաշրջանով»,-հաղորդում է MIGnews:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---