9  10.11.11 - Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակի դիմավորումը Զվարթնոց օդանավակայանում

Apple-ի համահիմնադրին հայ երկրպագուները խնձոր են նվիրել

Apple-ի համահիմնադրին հայ երկրպագուները խնձոր են նվիրել

PanARMENIAN.Net - Երեկ ուշ երեկոյան Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակն իր կնոջ հետ միասին ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են հայ երկրպագուները դրոշով, որի վրա պատկերացված էր Հայաստանի դրոշի գույներով Apple-ի հայտնի խնձոր-լոգոտիպը։

Երկրպագուներից ոմանք կրել են Apple-ի լոգոտիպով շապիկներ։ Սթիվ Վոզնյակը երկրպագուների iPad պլանշետների վրա թողել է իր ստորագրությունը։ Երկրպագուները նրան խնձոր են նվիրել։

Սթիվ Վոզնյակին Հայաստան է հրավիրել Հայաստանի նախագահի մրցանակի կոմիտեն՝ շնորհելու նրան Հայաստանի նախագահի 2011 մրցանակը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար։ Նա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի մրցանակի երկրորդ մրցանակակիրն է:

Սթիվ Վոզնյակը այսօր կհանդիպի Հայաստանի ՏՏ ներկայացուցիչների հետ։ Նա կմնա Երևանում երկու օր։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---