Կլարնետահար Նարեկ Հարությունյանը ելույթ է ունենալու Բուֆֆալոյում![]() 10 նոյեմբերի 2011 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Հայազգի երիտասարդ կլարնետահար Նարեկ Հարությունյանը նոյեմբերի 13-ին ելույթ է ունենալու Բուֆֆալոյում (Նյու Յորքից ոչ հեռու): Համերգը կազմակերպել է Բուֆֆալոյի կամերային երաժշտության հասարակությունը: Ինչպես հայտնում է Art Voice-ը, համերգում Հարությունյանի հետ ելույթ է ունենալու դաշնակահար Սթիվեն Բեքը: 18-ամյա կլարնետահարը, ով 2010 թ-ին հաղթել է Երիտասարդ երաժիշտների միջազգային լսումներում և ելույթ է ունեցել Քարնեգի-Հոլում, այս անգամ հանդես է գալու Վեբերի, Հորովիցի, Դենիսովի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններով: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |