Տարոն Մարգարյանին պարգևատրել են Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար![]() 10 նոյեմբերի 2011 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը պարգևատրվել է Հայաստանի համայնքների միության անվանական ոսկյա հուշամեդալով` Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացման և անձնական ու նշանակալից ներդրման համար: Քաղաքապետարանից հայտնում են, որ հուշամեդալը սահմանվել է 2005 թվականին, որով յուրաքանչյուր տարի պարգևատրվում են մեծ ներդրում ունեցող պետական, համայնքային գործիչներ կամ միջազգային կառույցների պաշտոնյաներ, փորձագետներ: Այս տարվա պարգևատրման արարողությունը ներառվել էր Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում և հաջորդեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության և «Հայաստանի համայնքների միության» կողմից համատեղ անցկացվող «Տարվա լավագույն համայնք» ամենամյա մրցանակաբաշխությանը: Մրցանակաբաշխությանը մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |