Սթիվ Վոզնայկն այսօր գիշերը կմեկնի Երևանից

Սթիվ Վոզնայկն այսօր գիշերը կմեկնի Երևանից

PanARMENIAN.Net - Այսօր Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը կհանդիպի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի, համալսարանի աշխատակազմի և ուսանողների հետ։ Սթիվ Վոզնյակ-ին կշնորհվի ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում։

Այս հանդիպումներին կհաջորդի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հետ հանդիպումը, որից հետո Վոզնյակը մամլո ասուլիս կտա լրագրողներին։

Իսկ երեկոյան կկայանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը և 2011թ-ի Համաշխարհային ՏՏ մրցանակի շնորհման պաշտոնական արարողությունը։ Հենց այս մրցանակը ստանալու համար է Apple-ի համահիմնադիրը ժամանել Հայաստան։ Կազմակերպչական գործերը նախաձեռնել է Սինոփսիս Արմենիա ընկերությունը, իսկ ֆինանսավորումը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը։

Երեկ Սթիվ Վոզնյակը հանդիպել է Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ, շրջայց կատարել Սինոփսիս Արմենիա ընկերության ուսումնական կենտրոնում և ապա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

6  11.11.11 - Հանդիպում Սթիվ Վոզնյակի հետ
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---