Լրանում է մաթեմատիկոս Նորայր Ենգիբարյանի 70-ամյակը

Լրանում է մաթեմատիկոս Նորայր Ենգիբարյանի 70-ամյակը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ին լրանում է հայ մաթեմատիկոս, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի Նորայր Բագրատի Ենգիբարյանի ծննդյան 70-ամյակը, տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից։

Նորայր Ենգիբարյանը ծնվել է 1941-ին: Ավարտել է ԵՊՀ Մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը, ապա սովորել է ասպիրանտուրայում և 1968-ին Վ.Հ. Համբարձումյանի ղեկավարությամբ հաջողությամբ պաշտպանել է ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածուական թեզը: Աշխատել է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում և ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում, ներկայումս այդ ինստիտուտի մաթեմատիկական ֆիզիկայի մեթոդների բաժնի վարիչն է: 1979-ից ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր է, 1982-ից` պրոֆեսոր, եղել է բազմաթիվ գիտական կադրերի, այդ թվում՝ ներկայումս հայտնի մաթեմատիկոսների, ղեկավար: Եղել է Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն: Աշխատանքները վերաբերում են դիֆերենցիալ հավասարումներին և մաթեմատիկական ֆիզիկային: Միջազգային մաթեմատիկական և աստղագիտական միությունների անդամ է:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---