12 նոյեմբերի 2011 - 12:16 AMT
Միխայիլ Լաբենդա. Կայունությունը տարածաշրջանում Եվրոպայի արևելյան քաղաքականության հիմնական նպատակներից մեկն է

«Ղարաբաղյան հակամարտության մեջ առկա է ձևաչափ, որը գործում է և որին աջակցում են բոլոր կողմերը: Այդ պատճառով Եվրոպան չի միջամտում այն աշխատանքին, որն արվում է բավականին լավ»,-հայտարարեց Ադրբեջանում Լեհաստանի դեսպան Միխայիլ Լաբենդան: Նրա խոսքով, կայունությունը տարածաշրջանում հանդիսանում է արևելյան գործընկերության և ընդհանրապես Եվրոպայի արևելյան քաղաքանության համար հիմնական նպատակներից մեկը: Այդ մասին ասել է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Բարրոզուն, որն անցած տարի այստեղ էր: Նա հստակ ասել էր, որ այս հակամարտությունը ամենակարևոր խնդիրներից է, որը պետք է լուծել: Այդ ամենը ցույց է տալիս, թե ինչքանով է այս հարցը կարևոր մեզ համար» – ասել է Լաբենդան, հաղորդում է 1news.az:

Միխայիլ Լաբենդա. Կայունությունը տարածաշրջանում Եվրոպայի արևելյան քաղաքականության հիմնական նպատակներից մեկն է