Հայտնի են «Հաքաթոն Երևան 2011»-ի մրցութային անվանակարգերը

Հայտնի են «Հաքաթոն Երևան 2011»-ի մրցութային անվանակարգերը

PanARMENIAN.Net - Վաղը՝ նոյեմբերի 15-ին լրանում է «Հաքաթոն Երևան 2011» մրցույթին դիմում-հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը, տեղեկացնում են կազմակերպիչները:Հաքաթոները Սիլիկոնե հովտում ծնունդ առած` ծրագրավորման և նախագծերի լայնածավալ միջոցառումներ են`ուղղված համատեղ ուժերով և նոր տեխնոլոգիաների միջոցով առաջադրված խնդիրների լուծմանը: Դրանց ընթացքում հավաքվում են ծրագրավորողներ, նախագծողներ և մի քանի ժամում ստեղծում, նախագծում և կյանքի են կոչում մի շարք ծրագրեր, նորարար լուծումներ։ Հաքաթոնը տեխնիկական տերմին է, գալիս է մարաթոն և անգլերեն hacking բառերից։ Hacking տեխնիկական իմաստով նշանակում է լավ տիրապետել և բարելավել։

Կազմակերպիչները արդեն սահմանել են անվանակարգերը և մրցանակները։ Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանված է գլխավոր մրցանակը։ Մայքրոսոֆթ տեխնոլոգիայի հիման վրա ստեղծված լավագույն նախագիծ անվանակարգում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը սահմանել է դրամական պարգևներ (1մլն դրամ, 500.000 դրամ և 300.000 դրամ) երեք լավագույն նախագծերի համար։ Լավագույն մոբայլ լուծում անվանակարգում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը կշնորհի 500.000 դրամ։

Լավագույն սոցիալական նախագիծ անվանակարգում Քրոնիմետ բարեգործական հիմնադրամը կշնորհի 350.000 դրամ, իսկ Լավագույն սոցիալական նախագիծ անվանակարգում Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագիրը սահմանել է դրամաշնորհ։

Բացի վերը նշված անվանակարգերից սահմանված են նաև խրախուսական մրցանակներ, որոնց համար պարգևներ կտրվեն ՋիԷնՍի Ալֆա ընկերության, Հանրային լրագրության ակումբի և Հեքս/Հեքրս-ի կողմից։

«Հաքաթոն Երևան 2011-ը» կայանալու է դեկտեմբերի 17-ին Երևանի քաղաքապետարանում։ Դեկտեմբերի 18-ին թիմերը մեկ րոպեանոց շնորհանդեսների տեսքով կներկայացնեն հանրությանն ու ժյուրիին իրենց պատրաստած ծրագրերը և նորարար լուծումները:

Միջոցառման աջակիցներն են Երևանի քաղաքապետարանը, Մայքրոսոֆթ ընկերության, «Քաունթերփարթ ինթերնեյշնլի» հայաստանյան ներկայացուցչությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ընկերություններ, լրագրողական կազմակերպություններ: Ինֆորմացիոն հովանավորն է PanARMENIAN.Net ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---