«Ժառանգությունը» հերթական անգամ կոչ է արել ետ կանչել Արձանագրությունների տակ դրված Հայաստանի ստորագրությունը

«Ժառանգությունը» հերթական անգամ կոչ է արել ետ կանչել Արձանագրությունների տակ դրված Հայաստանի ստորագրությունը

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը հերթական անգամ կոչ է արել ետ կանչել Հայաստանի ստորագրությունը Հայ-թուրքական արձգանագրություններից: Խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նշել է, որ արձանագրությունները վտանգավոր են Հայաստանի համար և նպաստում են Թուրքիայի ակտիվացմանը Ղարաբաղի շուրջ բանակցություններում: «Ժամանակն է, որ նախագահ Սարգսյանը կատարի իր հրապարակային խոստումը»,-հայտարարել է նա, ելույթ ունենալով Ազգային ժողովի նիստում:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ. աշնանը: Արձանագրությունները ստորագրվեցին 2009թ. հոկտեմբերի 10-ին: 2011թ. օգոստոսին արձանագրությունները հանվեցին Թուրքիայի խորհրդարանի օրակարգից, սակայն նոյեմբերին կրկին ընդգրկվեցին օրակարգում:

Րաֆֆի Հովհաննիսյան
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---