Armnet կոնֆերանս 2011-ին կբանախոսեն Google-ի, Twitter-ի, TechCrunch-ի այլ ընկերությունների ներկայացուցիչներ

Armnet կոնֆերանս 2011-ին կբանախոսեն Google-ի, Twitter-ի, TechCrunch-ի այլ ընկերությունների ներկայացուցիչներ

PanARMENIAN.Net - Armnet 2011-ի շրջանակներում երկրորդ միջոցառումը ինտերնետին և բարձր տեխնոլոգիաներին նվիրված կոնֆերանսն է, որը կկայանա դեկտեմբերի 3-ին։ Կոնֆերանսի խորագիրն այս տարի նորագույն միտումներն են՝ ամպային տեխնոլոգիաները և շարժական ինտերնետը։ Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնեցին Armnet 2011-ի կազմակերպիչները։

«Վեբի զարգացումը գնում է դեպի շարժական ինտերնետ։ Այժմ հիմնականում բոլոր կայքերը հասանելի են սմարթֆոն ունեցողներին։ Սմարթֆոնների տարածումը Հայաստանում կխթանի շարժական ինտերնետի ավելի լայն թափանցումը։ Շարժական ինտերնետը թույլ է տալիս անմիջակապ կապի մեջ գտնվել»,- ասաց Հայաստանի Ինտերնետ ասոցիացիա ՀԿ-ի նախագահ Իգոր Մկրտումյանը։

Armnet կոնֆերանսին շնորհանդեսներով հանդես կգան մի շարք հայտնի և խոշոր ընկերություններից բանախոսներ։ Նրանք են TechCrunch ՏՏ ոլոտի օնլայն մեդիայի հեղինակներից Ռոբին Ուոթերսը, Google ընկերության ռուսաստանյան մասնաճյուղի ավագ վերլուծաբան Ստանիսլավ Վիդյաևը, Twitter միկրոբլոգային սոցիալական ցանցի ծրագրային հավելումների զարգացման գլխավոր մենեջեր Րաֆֆի Կրիկորյանը, Opera Software ընկերության հանրային կապերի մենեջեր Վլադիմիր Իսաևը և մի շարք այլ ներկայացուցիչներ։ Բանախոսների շարքում են նաև հայկական ընկերությունների ներկայացուցիչներ։

Կոնֆերանսին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Մասնակիցների նախնական գրանցումը կկայանա Facebook սոցիալական ցանցի Armnet կոնֆերանսի պաշտոնական էջում։ Կոնֆերանսի օրակարգը տեղադրված է Armnet-ի կայքում։

Դեկտեմբերի 2-4-ը Երևանում կկայանա Armnet 2011 միջոցառումը։ Armnet 2011-ի շրջանակներում անցկացվելու են երեք միջոցառումներ՝ «Armnet Awards 2011» hայկական ինտերնետ-կայքերի մրցանակաբաշխություն, Armnet Կոնֆերանս և «Start-Up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթ։

Armnet նախագծի կազմակերպիչներն են SPMS, Orange Արմենիա ընկերությունները և Հայաստանի Ինտերնետ ասոցիացիան։

3  16.11.11 - Գալիք "Armnet 2011" մրցանակաբաշխությանը նվիրված ասուլիս
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---