Քեթրին Էշթոն. Հայաստանը եվրաինտեգրման գործընթացում հասել է առաջընթացի

Քեթրին Էշթոն. Հայաստանը եվրաինտեգրման գործընթացում հասել է առաջընթացի

PanARMENIAN.Net - Հայաստանը իրոք եվրաինտեգրման գործընթացում հասել է առաջընթացի: Այդ մասին Երևանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԵՄ արտաքին գործերի և քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:

«Մենք ողջունում ենք Հայաստանում իրականացվող եվրաինտեգրման գործընթացի զարգացումը և բարեփոխումները», նշեց Էշթոնը, հույս հայտնելով, որ առաջիկայում բանակցությունները կակտիվանան: Էշթոնը նշեց, որ ազատ արևտրի գոտու ստեղծումը, չնայած եվրագոտու ճգնաժամին՝ դրական կազդի Հայաստանի տնտեսության վրա: «Ինչ վերաբերվում է վիզային ռեժիմի, մենք չենք հետաձգում այդ գործընթացը, ուղղակի դեռ շատ բան պետք է իրականացնել նպատակին հասնելու համար»,-ասաց նա:

Իր հերթին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կշարունակի ամրապնդել հարաբերությունները ԵՄ հետ, ընդգծելով երկկողմանի հարաբերությունների դրական դինամիկան:

ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի տարածաշրջանային այցը սկսվեց նոյեմբերի 15-ին Ադրբեջանից: Նոյեմբերի 16-ին Էշթոնը այցելեց Թբիլիսի, որից հետո նոյեմբերի 17-ին ժամանեց Երեւան:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---