19 նոյեմբերի 2011 - 16:08 AMT
«Ուլիսն» ու «Իմպուլսը» հաղթանակ են տարել Հայաստանի 2012թ. Գավաթի 1/4 եզրափակչում

Նոյեմբերի 19-ին «Հրազդան» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի 2012թ. Գավաթի 1/4 եզրափակչում «Ուլիսն» ընդունեց «Արարատին»: Առաջինը հաշիվը բացեցին հյուրերը, աչքի ընկաց Արամ Լոռեցյանը: Հաշիվը հավասարեցրեց Գեորգի Կրասովսկին, որն այնուհետև կրկնապատկեց իր գոլերը: «Ուլիսի» երրորդ գոլն ավելացված րոպեին իրացրեց Շոթա Ջիկիան և 3:1 հաշվով հաղթանակ բերեց իր թիմին:

Կապանում «Գանձասարն» ընդունեց «Իմպուլսին» և 0:1 հաշվով զիջեց: Պատասխան հանդիպումները կկայանան նոյեմբերի 23-ին:

Նոյեմբերի 20-ին Ֆուտբոլի ակադեմիայի դաշտում «Փյունիկը» կընդունի «Միկային», իսկ «Շիրակը» կխաղա «Բանանցի» հետ: Պատասխան խաղերը նշանակված են նոյեմբերի 24-ին:

Կիսաեզրափակիչ հանդիպումները տեղի կունենան 2012թ. մարտից մայիս ամիսներին, իսկ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: