Թուրք պատգամավոր. Հայ-թուրքական արձանագրությունները չեն դրվի քննարկման Թուրքիայի խորհրդարանում

Թուրք պատգամավոր. Հայ-թուրքական արձանագրությունները չեն դրվի քննարկման Թուրքիայի խորհրդարանում

PanARMENIAN.Net - Հայաստանի և Թուրքիայի միջև Ցյուրիխում կնքված արձանագրությունները երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ չեն ընդգրկվի թուրքական խորհրդարանի օրակարգում: Այդ մասին Բաքվում լրագրողներին է հայտարարել Թուրքիայի Մեծ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուստաֆա Բոսկիրը:

«Ես, որպես պատասխանատու անձ, հայտարարում եմ, որ այս Արձանագրությունները չեն դրվի քննարկման»,-ասել է Մուստաֆա Բոսկիրը՝ նշելով թուրք-ադրբեջանական հաջողությամբ զարգացող հարաբերությունները:

Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, դրանք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից:

2011թ. օգոստոսին հայ-թուրքական արձանագրությունները հանվեցին թուրքական խորհրդարանի օրակարգից, քանի որ չէին դրվել քննարկման մեկ գումարման ընթացքում, սակայն, հոկտեմբերին արձանագրությունները կրկին ներառվեցին խորհրդարանի օրակարգում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---