Ջոն Հեֆֆերն. ԱՄՆ-ը դեռ շարունակելու է աջակցել Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացին

Ջոն Հեֆֆերն. ԱՄՆ-ը դեռ շարունակելու է աջակցել Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացին, քանի դեռ պաշտոնապես մասնակից է այդ գործընթացին: Այդ մասին, ամփոփելով հայ-թուրքական բիզնես-ֆորումի արդյունքները, հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:

Նրա խոսքով` ֆորումը կարևոր նշանակություն ունի երկու տեսակետից` բիզնեսի զարգացման և երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման: Այս կապակցությամբ դեսպանը հավելել է, որ այդ ֆորումը նաև «քաղաքական ուղերձ» ունի, քանի որ ուղղված է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը:

Նոյեմբերի 22-ին USAID-ի աջակցությամբ Երևանում բացվեց հայ-թուրքական բիզնես-ֆորումը: Ֆորումին մասնակցում են ավելի քան 50 գործարարներ Թուրքիայի տարբեր գավառներից (Ստամբուլ, Անկարա, Մալաթիա, Իգդիր, Կարս, Դիարբեքիր և այլն):

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեկնարկել է 2008թ. աշնանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների կողմից և պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից:

2011թ. օգոստոսին Հայ-թուրքական արձանագրությունները հանվեցին թուրքական խորհրդարանի օրակարգից, քանի որ չէին դրվել քննարկման մեկ գումարման ընթացքում, սակայն հոկտեմբերին արձանագրությունները կրկին ներառվեցին խորհրդարանի օրակարգում:

5  23.11.11 - ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը մասնակցեց հայ և թուրք գործարարների մասնակցությամբ անցկացվող համաժողովի փակմանը
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---