Apple հեռուստացույցները կթողարկվեն 2012-ի երկրորդ կեսին

Apple հեռուստացույցները կթողարկվեն 2012-ի երկրորդ կեսին

PanARMENIAN.Net - Apple հեռուստացույցի թողարկումը սպասվում է 2012-ի երկրորդ կեսին, այս մասին հայտնում է Apple Insider-ը։ Ըստ վերլուծաբան Պիտեր Միսեկի, Apple-ը մտադիր է համագործակցել Sharp ընկերության հետ TFT-LCD պանելների ձեռքբերման համար։ Ըստ լուրերի, այսպես կոչված «iTV»-ների արտարդությունը սկսվելու է 2012-ի փետրվարին Ճապոնիայի Օսակա քաղաքում։

Ըստ վերլուծաբանների, հեռուստացույց արտադրողները «խառնաշփոթի» մեջ են և փորձում են գուշակել, թե ինչ հնարավորություններ և առավելություններ է ունենալու Apple-ի ապագա հեռուստացույցը։

Ըստ լուրերի, «iTV»-ներում ներկառուցված է լինելու Apple-ի ձայնային կառավարման նոր Siri ծառայությունը։

Apple-ի հեռուստացույց թողարկելու լուրերը սկսեցին տարածվել, երբ լույս տեսավ ընկերության նախկին գործադիր տնօրեն և համահիմնադիր Սթիվ Ջոբսի մասին կենսագրական գիրքը։ Այս գրքում, հեղինակի խոսքով, Սթիվը ձգտել է ստեղծել Apple-ի համար նոր արտադրանք, դա պետք է լիներ Apple հեռուստացույցը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---