Կիրո Մանոյան. Ետ չկանչելով ստորագրությունը Արձանագրություններից՝ Հայաստանը գոհացնում է որոշ արևմտյան բարեկամների

Կիրո Մանոյան. Ետ չկանչելով ստորագրությունը Արձանագրություններից՝ Հայաստանը գոհացնում է որոշ արևմտյան բարեկամների

PanARMENIAN.Net - Ետ չկանչելով ստորագրությունը Հայ-թուրքական արձանագրություններից՝ Հայաստանը միայն մի բան է ստանում՝ գոհացնում է որոշ արևմտյան բարեկամների, որոնք ցանկանում են, որ Արձանագրություններն «ապրեն»: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Սակայն, ըստ նրա, այդ ամենն արվում է երկրի ազգային շահերի հաշվին: Մանոյանը հերթական անգամ ասել է, որ ստորագրությունը հարկավոր է ետ կանչել՝ նշելով, որ այդ քայլը վաղուց է հասունացել:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, թե Հայաստանի ու Թուրքիայի սառեցված հարաբերությունները դժվար է հալեցնել՝ Մանոյանն ասել է, որ «եթե թուրքական կողմի համար այդքան բարդ է հարաբերություններ հաստատելը Հայաստանի հետ, ապա ինչո՞ւ Անկարան ստորագրեց Արձանագրությունները.: Ըստ նրա, պահպանելով Արձանագրությունները այս տեսքով՝ Թուրքիան միայն շահում է, իսկ Հայաստանը՝ կորցնում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---