ԼՂՀ-ն պետք է աշխատի իր միջազգային ճանաչման ուղղությամբ, գտնում է Կիրո Մանոյանը

ԼՂՀ-ն պետք է աշխատի իր միջազգային ճանաչման ուղղությամբ, գտնում է Կիրո Մանոյանը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի հետ մեկտեղ պետք է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանքներ սկսել: Այդ մասին Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների քննարկմանը հայտնել է ՀՅԴ «Հայ դատի» երևանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա հավելել է, որ այդ գործընթացը պետք է իրականացնի ինքը` Արցախը:

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը, ապա Մանոյանի խոսքով` դա պետք էր անել 1991-1992 թվականներին, իսկ այժմ նպատակահարմար չէ նման քայլ ձեռնարկել տեղի ունեցող բանակցային գործընթացի պայմաններում:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցային գործընթացում ներկայիս իրադրությանը` Մանոյանը հայտնել է, որ միջնորդներն արդեն հասկացել են, որ Լեռնային Ղարաբաղի ապագան դուրս է Ադրբեջանի շրջանակներից: Նրա խոսքով` այժմ կարգավորման այնպիսի բանաձևի որոնումներ են ընթանում, «որը կօգնի փրկել Ադրբեջանի դեմքը»: Ընդ որում, Մանոյանը նկատել է, որ թեև ինքնին Ադրբեջանի համաձայնությունը կարգավորման հնարավոր ծրագրին կնպաստի խաղաղ գործընթացին, այդ համաձայնությունը պարտադիր չէ, ինչպես Կոսովոյի դեպքում:

Քննարկումը կազմակերպվել էր Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կողմից` ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) աջակցությամբ:

5  25.11.11 - Քննարկում կուսակցությունների արտաքին քաղաքական օրակարգը թեմայով
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---