Բաքուն է կրում երկու հայ զինվորների, ինչպես նաև իր ապագա կորուստների ողջ պատասխանատվությունը

Բաքուն է կրում երկու հայ զինվորների, ինչպես նաև իր ապագա կորուստների ողջ պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանել է վերջին միջադեպերը Արցախի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում, որի արդյունքում 2 հայ զինվոր զոհվեց

Ըստ նախագահի, քանի դեռ հակամարտությունը լուծված չէ, իրավիճակը սահմանում լարված կլինի: Նա հավելել է, որ այդ լարվածությունը չպետք է հանգեցնի մարդկային զոհերի: «Ադրբեջանն է կրում երկու հայ զինվորների, ինչպես նաև իր ապագա կորուստների ողջ պատասխանատվությունը»,-ասել է նա:

ՀՀ նախագահի խոսքով, Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, թանկ է գնահատում իր զինվորների կյանքը: Վերջում նախագահը հույս է հայտնել, որ կհաջողվի նվազեցնել լարվածությունը սահմանում և կանխել նման միջադեպերը:

Նոյեմբերի 19-ին ժամը 08:40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Արեն Արմենի Սիմոնյանը: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն:

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, նոյեմբերի 20-ին ժամը 08:50-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում (Կուրոպատկինոյի ուղղություն) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հակառակորդի կողմից արձակված գնդակից կրծքավանդակի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Միհրան Արմենի Մարգարյանը:

«Յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ, իսկ Արցախի պաշտպանության բանակի անհամաչափ պատասխանի քանակական ցուցանիշները քաջ հայտնի են Ադրբեջանի զինված ուժերի անպատասխանատու հրամանատարությանը»,- նշված է ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---