Կիևում ցուցադրեցին հայրենիքից դուրս ապրող հայերի կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմ

PanARMENIAN.Net - Կիևում ցուցադրվեց «Եվրոպայի հայկական ժառանգությունը» վավերագրական ֆիլմը Հայաստանի սահմաններից դուրս հայ ժողովրդի կյանքի մասին: Այն արդեն դիտել են Երևանում, Հաագայում և Լվովում: Դեկտեմբերին կինոնկարը կցուցադրվի Խարկովում: Այդ մասին գրում է Analitika.at.ua-ը:

«Եվրոպայի հայկական ժառանգությունը» պատմում է համաշխարհային պատմության մեջ հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի մասին: Ռեժիսոր Վալերի Բալայանի խոսքով՝ կինոնկարը պատմում է հայերի, ուկրաինացիների, ինչպես նաև այլ մշակույթների ներկայացուցիչների եղբայրական հարաբերությունների մասին, որոնք երկար ժամանակ բնակվել են Ուկրաինայի տարածքում:

Ֆիլմի ռեժիսորի հետ ծանոթանալու էին եկել ոչ միայն Ուկրաինայում բնակվող հայկական սփյուռքի, այլև մայրաքաղաքի ստեղծագործ մտավորականության ներկայացուցիչները:

Ֆիլմի ստեղծմանը ֆինանսապես և կազմակերպչական առումով աջակցել է «Ռենեսանս» բարեգործական հիմնադրամը: Ինչպես պատմում է հիմնադրամի նախագահ Լյուդմիլա Բելովան, իրենց գրավել է կինոնկարի գաղափարը:

«Մենք հուսով ենք, որ այդ ֆիլմը կդիտեն Եվրոպայի գրեթե բոլոր խոշորագույն քաղաքներում: Իսկ մեզ համար դա մեր հիմնադրամի գործունեությունը շարունակելու առիթ կլինի»,- ասել է Բելովան:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---