«Armnet Awards 2011»-ին գրանցվել է 569 կայք

«Armnet Awards 2011»-ին գրանցվել է 569 կայք

PanARMENIAN.Net - Ավարտվել է «Armnet Awards 2011» մրցանակաբաշխության կայքերի գրանցման վերջնաժամկետը։ Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց Armnet-ի համակարգող Ժիրայր Թերզյանը, ընդհանուր առմամբ գրանցվել է 569 կայք, ինչը մոտ 120-ով ավելի է նախորդ տարուց։

Ժիրայր Թերզյանի խոսքով, ժյուրին արդեն սկսել է ուսումնասիրել կայքերը։ Ժյուրիի 12 անդամները դիտելու են կայքերը և քննարկմամբ որոշելու յուրաքանչյուր անվանակարգում հաղթող կայքը։

Այս պահին Armnet-ի կայքում ետհաշվարկի ժամանակացույցը ցույց է տալիս «Ժողովրդական ընտրություն» անվանակարգում SMS քվեարկությանը մնացած օրերի քանակը։ Այս անվանակարգում լավագույնին ընտրում է հանրությունը SMS քվերակրությամբ՝ 10-41 կարճ համարին՝ նշելով նախընտրած մասնակից կայքի հատուկ համարը, որը նշված է կայքում։

«Armnet Awards 2011»-ը կկայանա դեկտեմեբրի 3-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։ Armnet-ի նպատակն է հայկական վեբ միջավայրի զարգացումը և խրախուսումը։ Մրցանակաբաշխությունն ունենալու է 8 անվանակարգ՝ Դիզայն և հարմարավետություն, Տարվա նորարարություն, Տեխնիկական կատարում, Լավագույն բովանդակություն, Տարվա առաջըթաց, Գլխավոր մրցանակ, Orange-ի կողմից սահմանված մրցանակ՝ լավագույն մոբայլ լուծում կայքի համար և Ժողովրդական ընտրություն։

Ժյուրիի կազմում են Begun ընկերությունից Դմիտրի Դանիլենկոն, Google-ից Ստանիսլավ Վիդյաևը, Opera Software-ից Վլադիմիր Իսաևը, ՆեոՄեդիայից Վարդան Պապիկյանը, դիզայներ Արա Ասլանյանը, APMA-ի հիմնադիր Ալբերտ Պողոսյանը, Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, France Telecom-ից Թոմաս Կոլերը, Artviko-ից Յարոսլավ Գրեշլիովը, ԵՊՀ պրոֆեսոր Գրիգոր Վահանյանը, ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանը և Hayland.am-ի ղեկավար Արտաշետ Մկրտչյանը։

«Armnet 2011» միջոցառման կազմակերպիչներն են SP Marketing Solutions, Orange Armenia ընկերությունները և Հայաստանի Ինտերնետ hանրության ՀԿ-ն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---