29 նոյեմբերի 2011 - 09:42 AMT
ԱՄՆ-ում մահացել է Իոսիֆ Ստալինի դուստր Սվետլանա Ալիլուևան

ԱՄՆ-ում, 85 տարեկան հասակում մահացել է Իոսիֆ Ստալինի դուստրը՝ Լանա Պետերսը (Սվետլանա Ալիլուևան): Այդ մասին հաղորդել է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը: Նա մահացել է 2011 թվականի նոյեմբերի 22-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն նոյեմբերի 28-ին:

Սվետլանա Ստալինան ծնվել է 1926 թ. նոյեմբերի 22-ին: Հոր մահից հետո՝ 1953թ., նա վերցրել է մոր ազգանունը և դարձել Սվետլանա Ալիլուևա:

ԽՍՀՄ-ից 1967թ-ին մեկնելուց և ԱՄՆ-ում 1970թ-ին ամուսնությունից հետո նա վերցրել է ամուսնու ազգանունը: