29 նոյեմբերի 2011 - 13:27 AMT
Հայաստանի նախագահը Թբիլիսիում կմասնակցի հայ-վրացական գործարար համաժողովի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան:Այցի ընթացքում նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, Խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

Հայաստանի և Վրաստանի նախագահները երկկողմ և ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Նախատեսվում է նաև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Թբիլիսիում նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի նաև հայ-վրացական գործարար համաժողովի բացմանը, կայցելի Սուրբ Էջմիածին եկեղեցի և հանդիպում կունենա Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: