Փաստաբան. Վճռաբեկ դատարանի հայեցողական լայն հնարավորությունը մեծ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում29 նոյեմբերի 2011 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտա-վերլուծական կենտրոնը անհանգստացած է ՀՀ վճռաբեկ դատարանին օրենքով տրված լիազորություններով և նրա դերով դատական համակարգում: «Բարձրագույն դատական ատյան համարվող ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր կանխատեսելի չէ հասարակության համար»,- նշվում է Գիտա-վերլուծական կենտրոնի համակարգող, փաստաբան Արա Զոհրաբյանի տարածած հաղորդագրության մեջ։ Նա նշում է,որ բողոքները բացառապես իր հայեցողությամբ վարույթ ընդունելու հնարավորությունն առանց օբյեկտիվ չափանիշների կիրառող ՀՀ վճռաբեկ դատարանն այդպես էլ խաղի միատեսակ կանոններ չի սահմանել. «Բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումները չեն պատճառաբանվում, ինչի հետևանքով փաստաբանները և այլ իրավաբանները չեն կարողանում հասկանալ, թե որ ծանրակշիռ փաստարկն է հիմք հանդիսացել բողոքը վարույթ ընդունելու համար, կամ օրենքի միատեսակ կիրառության համար հարցն ինչ խորությամբ է բարձրացվել կամ ՀՀ վճռաբեկ դատարանի որ որոշմանն է հակասել ստորադաս դատարանի որոշումը ինչ փաստական հանգամանքների նույնությամբ կամ նմանությամբ»: Փաստաբանը նշում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի այս հայեցողական լայն հնարավորությունը մեծ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև չի փորձում իրավունքի զարգացման մեջ իր ազդեցությունն ունենալ (հանուն արդարության պետք է նշել, որ քրեական գործերով, որոշ հարցերով ՀՀ վճռաբեկ դատարանը շատ համարձակ օբյեկտիվ որոշումներ է կայացրել): «Գտնում ենք, որ սա պատճառներից մեկն է, որ հասարակությունը չի վստահում դատական համակարգին: ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտա-վերլուծական կենտրոնը այսուհետ նախաձեռնելու է համապատասխան քննարկումներ, կլոր սեղաններ և նույնիսկ կազմելու է օրենսդրական նախագծեր, ՀՀ վճռաբեկ դատարանի այս լիազորությունների հստակեցման և հասարակության համար հասանելի դարձնելու ուղղությամբ»,- գրում է Արա Զոհրաբյանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |