Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է Բելառուսի հետ ընկերական խաղ անցկացնել Թուրքիայում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է Բելառուսի հետ ընկերական խաղ անցկացնել Թուրքիայում

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Բելառուսի հավաքականները փետրվարի 29-ին ընկերական խաղ կանցկացնեն: Խաղը Թուրքիայում տեղի չի ունենա, ինչպես հատյնվել էր նախապես:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՀՖՖ մամլո ծառայությունում ասել են, որ հայկական կողմը հրաժարվել է խաղալ Թուրքիայում, քանի որ այնտեղ հարմար չէ հանդես գալը: Սակայն, դեռ հայտնի չէ, թե որտեղ տեղի կունենա հանդիպումը:

2010թ. մարտի 3-ին Անթալիայում Հայաստանի հավաքականը ընկերական խաղ անցկացրեց Բելառուսի հավաքականի հետ և զիջեց 3:1 հաշվով:

ՖԻՖԱ-ի վարկանիշում Հայաստանի հավաքականը 46-րդ տեղում է, իսկ Բելառուսը՝ 65-րդ:

Եվրո-2012թ. ընտրական մրցաշարի B խմբում Հայաստանի հավաքականը 17 միավորով 3-րդ տեղն է գրավել, իսկ Բելառուսը D խմբում 4-րդ տեղում է 13 միավորով:

Partner news
 Ուշագրավ
Վերջին ժամանակներս կիսապաշտպանը հազվադեպ է հանդես գալիս «Կուբանի» հիմնական կազմում
Ըստ մարզչի, հայ ֆուտբոլիստի տրանսֆերը կազմում է 30 մլն եվրո
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին
Partner news