Օհանյանը շնորհակալություն է հայտնել Յունբաոյին` հայ-չինական համագործակցության մեջ ունեցած ավանդի համար

Օհանյանը շնորհակալություն է հայտնել Յունբաոյին` հայ-չինական համագործակցության մեջ ունեցած ավանդի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Մա Յունբաոյին` իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ, և նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Ու Ցզինցիին: Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը, Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել ավագ գնդապետ Մա Յունբաոյին` պաշտպանության ոլորտում հայ-չինական երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ավանդի համար և հաջողություններ մաղթել նորանշանակ կցորդին` պատասխանատու առաքելության մեջ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---