30 նոյեմբերի 2011 - 10:42 AMT
Ռոնալդոն կգլխավորի 2014թ. Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության կազմկոմիտեն

Հայտնի բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդոն կգլխավորի 2014թ. Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության կազմկոմիտեն: Ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնող Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռիկարդո Տեյշերային մեղադրել են կոռուպցիայի մեջ, որից հետո նա լքեց ԱԱ-2014 կազմկոմիտեի ղեկավարի պաշտոնը: Ռոնալդոյի նշանակումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին, հայտնում է gazeta.ru-ն:

Ռոնալդոն արդեն սկսել է աջակցություն ստանալ բնակչության կողմից, ինչը նրան շատ պետք կգա, քանի որ ՖԻՖԱ-ի տեսուչները գտնում են, որ Բրազիլիան ետ է մնում նախապատրաստական աշխատանքների ժամանակացույցից, իսկ փորձագետները չեն բացառում, որ մրցաշարի անցկացման իրավունքը կարող է փոխանցվել մեկ այլ երկրի: