
Ղարաբաղյան հակամարտությունը ամբողջ Կովկասի ցավն է, այսօր հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին«Ռեդիսոն» հյուրանոցում կայացած հայ-վրացական գործարար համաժողովում, փոխանցում են վրացական ԶԼՄ-ները:
«Այսօրվա դրությամբ մեզ համար ամենացավոտ խնդիրը հանդիսանում է այս հակամարտությունը: Այս ցավը ինչպես Կովկասինն է, այնպես էլ Վրաստանինը»,- ասել է նա:
Ըստ նրա, Կովկասը պետք է ինտեգրված լինի, քանի որ դա է նրա զարգացման միակ ուղին. «Ես կարծում եմ, որ Կովկասի տնտեսությունները ապագայում պետք է ինտեգրված լինեն»:
Այսօր Թբիլիսիում բացվել է հայ-վրացական գործարար համաժողովը: Բացմանը, բացի ձեռնարկատերերից և համաժողովի մասնակիցներից, ներկա էին նաև Վրաստանի և Հայաստանի ղեկավարները և երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ: