Մանկական Եվրատեսիլին Վրաստանի ներկայացուցիչները կոչ են անում բոլորին պարել իրենց հետ

Մանկական Եվրատեսիլին Վրաստանի ներկայացուցիչները կոչ են անում բոլորին պարել իրենց հետ

PanARMENIAN.Net - Վրաստանի ներկայացուցիչ Candy խմբի աղջիկները կոչ են անում բոլոր մասնակիցներին երկրպագել իրենց, քանի որ նրանք երկրպագում են բոլորի համար: Նրանք մրցույթին ներկայացնում են Candy Music երգը և հույս հայտնում, որ բոլորը կպարեն իրենց հետ: Խումբը, որի անդամներից մեկը` Աննա Խանչալյանը ազգությամբ հայ է, ասաց, որ շատ է սիրում քաղցրավենիք, մասնավորապես կոնֆետներ: Մյուս անդամներն էլ իրենց հերթին նշեցին, որ սիրում են պաղպաղակ և անհամբեր սպասում են, որ մրցույթից հետո կուտեն այն:

«Մանկական Եվրատեսիլ-2011»-ը տեղի է ունենալու դեկտեմբերի 3-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դեռ 2010 թ-ի վերջին Հայաստան էին ժամանել շվեդ փորձագետներ, ովքեր ուսումնասիրել են մարզահամերգային համալիրը և ընդհանուր պայմանները:

Մրցույթը բացելու է Ռուսաստանը, իսկ եզրափակելու է Բելգիան: Հայաստանը ներկայանալու է 4-րդ համարի տակ: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ-ից: Առաջինը այդ մրցույթում Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» խումբը «Երազանք» երգով և գրավել 2-րդ տեղը, 2008 թ-ին Մոնիկա Մանուչարովան և գրավել է 8-րդ տեղը իր «Իմ երգի հնչյունը» երգով: 2009 թվականին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացրեց Լուարա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով և գրավեց 2-րդ տեղը` այն կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ: 2010թ. նոյեմբերի 20-ին «Մանկական Եվրատեսիլ-2010» մրցույթում Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով: Այս տարի Հայաստանը ներկայացնելու է Դալիթան իր Welcome to Armenia երգով:

61  Մանկական Եվրատեսիլ 2011
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---