ՈՒԵՖԱ-ի նախագահը Կիև է ժամանել, որտեղ դեկտեմբերի 2-ին տեղի կունենա ԵԱ-2012-ի վիճակահանությունը![]() 1 դեկտեմբերի 2011 - 20:55 AMT PanARMENIAN.Net - ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին Կիև է ժամանել, որտեղ Արվեստների ազգային պալատում դեկտեմբերի 2-ին տեղի կունենա Եվրոպայի 2012թ. առաջնության վիճակահանությունը: Պլատինին բարձր է գնահատել Ուկրաինայի պատրաստվածությունը EURO-2012-ի անցկացմանը: Նրա խոսքով` հյուրանոցների հետ կապված խնդիրը լուծում կստանա մոտ ժամանակներս: «Ուկրաինայում ենթակառուցվածքի հետ կապված խնդիր չկա, և բոլոր նախագծերը կավարտվեն: Միայն մի փոքր խնդիր կա կապված տեղաբաշխման հետ, քանի որ տնտեսական ճգնաժամի պատճառով ուկրաինացիները չեն հասցրել կառուցել բոլոր հյուրանոցները, որոնք ծրագրել էին: Միևնույն ժամանակ վստահ եմ, որ ամեն ինչ կարգին կլինի»,- ասել է ՈՒԵՖԱ-ի նախագահը, հաղորդում է sport-express.ru-ն: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |