Armnet Conference 2011. Ցանկացած խաղ պետք է լինի ուսուցանող, իրական և թիրախային, նշում է Ալբերտ Պողոսյանը

Armnet Conference 2011. Ցանկացած խաղ պետք է լինի ուսուցանող, իրական և թիրախային, նշում է Ալբերտ Պողոսյանը

PanARMENIAN.Net - Armnet կոնֆերանս 2011-ի ընթացքում APMA ընկերության հիմնադիր Ալբերտ Պողոսյանը հանդես եկավ «Խաղեր շարժական սարքերի համար» շնորհանդեսով:

Ըստ նրա այսօր խաղերը շատ բան են փոխում, որովհետև նրանք ունեն յուրօրինակ դինամիկա:

«Օրինակ Angry Birds խաղը շատ բան է փոխել: Երբ մենք մտածում ենք՝ ինչ է դա մեզ տալիս, հասկանում ենք, որ ազատում է էմոցիաներից, ամեն ինչը քանդելու ցանկությունը բավարարում: Բացի դրանից ուսումնասիրություններն ասում են, որ այն մարդիկ, ովքեր շատ են խաղում օրինակ ավտոմրցումների խաղեր, նրանց մոտ իրականում ճանապարհին վարելիս ուժեղանում է ռեակցիան: Այս դինամիկ խաղերը մեզ զարգացնում են»,-ասաց Ալբերտ Պողոսյանը:

Խոսելով երեխաների համար նախագծվող խաղերից՝ նա նշեց, որ կա մի տերմին՝ Edutament, որը նշանակում է սովորեցնել և զվարճացնել: Ըստ Ալբերտ Պողոսյանի դինամիկ շարժական սարքերի համար նախագծվող խաղերը պետք է ունենան S.M.A.R.T հատկանիշը: S.M.A.R.T= specific (հստակ), measurable (չափելի), attainable (ուսուցանող), realistic (իրական), timely (թիրախային):

«Խաղերը պետք է լինեն հստակ ինչ որ բանի մասին: Օրինակ Disney-ի Cars խաղը հստակ մեքենաների մասին է: Հաջորդ հատկանիշը չափելին է: Ես ինքս դեռ չեմ գտել չափելության չափանիշները, բայց դա անհրաժեշտ է: Պետք է լինեն ուսուցանող, հմտացնող, սովորեցնող: Պետք է լինեն իրական, օրինակ Angry Birds-ը խաղացին իրականում, Բրազիլիայում շոու կազմակերպեցին: Եվ ամենակարևոր հատկանիշը խաղերը պետք է լինեն թիրախավորված՝ հստակ տարիքային խմբի համար, ինչպես խաղալիքների վրա են լինում գրված տարիքային խմբերը, այնպես էլ խաղերը»,-ավելացրեց Ալբերտ Պողոսյանը:

Ըստ նրա երեխաները դինամիկ խաղերով և՛ սովորում են ինչ որ բան, գիտելիք ստանում, և՛ մի քանի ժամ անաղմուկ, խելոք նստում: Ալբերտ Պողոսյանը նշեց, որ այս երկու գործոնը ծնողների համար ցանկալի է:

Armnet կոնֆերանս 2011-ը շարունակվում է: Կոնֆերանսի խորագիրն է նորագույն միտումներ. ամպային տեխնոլոգիաներ և շարժական ինտերնետ։

Armnet 2011 կոնֆերանսի հետ միաժամանակ ընթանում է նաև «Start-up Weekend Yerevan» նորարար գաղափար-նախագծերի մրցույթը, որին մասնակցում են 11 թիմ: Իսկ երեկոյան կկայանա Armnet Awards 2011 մրցանակաբաշխությունը, որի ընթացքում կհայտարարվեն հայկական ինտերնետի լավագույն կայքերը՝ 8 անվանակարգերում:

Armnet նախագծի կազմակերպիչներն են SPMS, Orange Արմենիա ընկերությունները և Հայաստանի Ինտերնետ ասոցիացիան։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---