Պաշտպանության նախարարությունը հաստատեց «Չենք լռելու»-ի տարածած լուրը զինվորի մահվան մասին

Պաշտպանության նախարարությունը հաստատեց «Չենք լռելու»-ի տարածած լուրը զինվորի մահվան մասին

PanARMENIAN.Net - Այսօր դեկտեմբերի 3-ին ժամը 00:55-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակակետի հերթափոխի ժամանակ հայտնաբերվել է պահակակետի ժամապահ, ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ռոբերտի Դավթյանի դիակը` ծնոտի տակից մահացու հրազենային վիրավորումով:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության յոթերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Կատարվել են դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում, վերցվել են անհրաժեշտ նմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նյութերի նախապատրաստումը շարունակվում է, հաղորդում է ՊՆ քննչական ծառայությունը:

Ավելի վաղ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հայտնել էր, որ իր հավաստի աղբյուրների համաձայն դեկտեմբերի 2-ի երեկոյան ՀՀ զորամասերից մեկում ինքնասպան է եղել ժամկետային զինծառայող, այս տարվա հունիս ամսին զորակոչված գյումրեցի Նարեկ Դավթյանը:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---