Դեղագործությունը մոտակա տարիներին կդառնա Հայաստանի տնտեսության զարգացման առաջնային ճյուղերից մեկը

Դեղագործությունը մոտակա տարիներին կդառնա Հայաստանի տնտեսության զարգացման առաջնային ճյուղերից մեկը

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Հայաստանը կարող է ապահովել երկրում արտադրվող դեղամիջոցների ներքին պահանջարկի միայն 8 տոկոսը, ուստի դեղագործական ոլորտի զարգացումն անհրաժեշտություն է, ինչպես ներքին շուկայի ապահովման, այնպես էլ համաշխարհային շուկա դուրս գալու համար: Այդ մասին հայտնել է Հայաստանի Ազգային Ժողովի առողջապահության հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ ներկայացնելով ճյուղի զարգացման ռազմավարությունը: Ավելին, դեղամիջոցները մշտական պահանջարկ ունեն, և այն մշտապես աճում է:

Նոր քաղաքականության իրականացման շրջանակում ծրագրում է, որ 2015-ին դեղագործական ապրանքի արտադրության ծավալները 2010-ի 8,8 մլն դոլարից կհասնեն 30-35 մլն դոլարի, իսկ 2020-ին՝ մինչև 135 մլն դոլարի: Ընդ որում, արտահանման ծավալները 2010 թվականի 5 մլն դոլարից կաճեն մինչև 20-25 մլն դոլար, իսկ 2020-ին՝ մինչև 115 մլն դոլար, այդ ժամանակ ոլորտում գործարկված կլինեն մոտ 1 800 աշխատատեղեր 2010-ի 550-ի փոխարեն: Այսօրվա դրությամբ երկրում արտադրված դեղամիջոցներն իրացվում են Վրաստանի շուկայում՝ 38 տոկոսը, Ռուսաստանի՝ 18 տոկոսը, Ուզբեկստանի՝ 13 տոկոսը, Բելոռուսի՝ 6 տոկոսը, Ուկրաինայի՝ 5 տոկոսը, Քաթարի՝ 4 տոկոսը:

Արա Բաբլոյանը նշել է, որ ոլորտում կան հումքի մատակարարման, որակի վերահսկման, փոխադրման, բաշխման և պահման խնդիրներ: Այս կապակցությամբ նա ընդգծել է, որ երկիրը հպարտ էր, որ կարողացավ ստեղծել դեղամիջոցների որակի վերահսկման՝ ԱՊՀ տարածքում առաջին լաբորատորիան, ինչը Հայաստանին թույլ է տալիս քաղաքացիներին ապահովել որակյալ դեղամիջոցներով:

Միևնույն ժամանակ հանձնաժողովի նախագահը հավելել է, որ միջազգային չափանիշների ներմուծումը, որոնցով երկրում 2013թ. հունվարի 1-ից աշխատելու են բոլոր ընկերությունները, Հայաստանին թույլ կտա բնակչությանն ապահովել որակյալ դեղամիջոցներով և արտահանման ծավալներն ավելացնելու հնարավորություններ կստեղծի:

Դեկտեմբերի 4-ին TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում քննարկվում է Հայաստանի արդյունաբերության զարգացման ռազմավարական քաղաքականությունը՝ ուղղված արտահանմանը: Քննարկմանը մասնակցում են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, պետկառույցների, բիզնեսի ներկայացուցիչներ և քաղաքական գործիչներ: Ընդհանուր առմամբ փաստաթուղթը ներառում է Հայաստանի տնտեսության 11 առավել հեռանկարային ճյուղերը: Առաջիկա միջոցառմանը կներկայացվեն առաջին երեք ճյուղերը՝ ճշգրիտ սարքաշինություն, դեղագործություն և սննդի արդյունաբերության ոլորտը, հիմնականում՝ կոնյակագործությունն ու գինեգործությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---