Հայ գործարարները հետաքրքրված են ոսկու արդյունահանմամբ Վրաստանում

Հայ գործարարները հետաքրքրված  են ոսկու արդյունահանմամբ Վրաստանում

PanARMENIAN.Net - Հայ գործարարները հետաքրքրվել են ոսկու արդյունահանմամբ Վրաստանում և արդեն որոնման աշխատանքներ են սկսել Գուրիա գավառում՝ երկրի արևմուտքում: Այդ մասին հաղորդում է trend.az.co-ն՝ վկայակոչելով «Վրացական պաշար» ընկերության տնօրեն Ներսես Կարամանուկյանին:

Նրա խոսքով՝ ոսկու արդյունահանման լիցենզիան ընկերությունը ձեռք է բերել այս տարվա սեպտեմբերին 306 հազար դոլարով: Պայմանների համաձայն, ընկերությունը պետք է 1 միլիոն դոլար ներդնի որոնման աշխատանքների մեջ:

«Մեր ընկերությունը զբաղվում է ոսկու արդյունահանմամբ Հայաստանում: Որոնման աշխատանքները Վրաստանում մենք վերջերս ենք սկսել և հուսով ենք, որ հաջողության կհասնենք»,- ասել է Կարամանուկյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---