Ռուսներն այսօր կընտրեն Պետդումայի վեցերորդ կազմը 4 դեկտեմբերի 2011 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Ռուսներն այսօր կընտրեն Պետական դումայի վեցերորդ կազմը, որը կաշխատի ոչ թե չորս տարի, ինչպես նախորդ համագումարները, այլ հինգ: Տեղական ժամանակով 8:00-ին ամբողջ երկրում կբացվեն ավելի քան 96 հազար ընտրատարածքներ, որտեղ իրենց ընտրությունը կկատարեն մոտ 108 միլիոն քաղաքացիներ: Բացի այդ, երկրի սահմաններից դուրս կբացվեն 369 ընտրատարածքներ, որտեղ կարող է քվեարկել ավելի քան 1,8 միլիոն մարդ: Հայաստանում ընտրատարածքը գտնվում է Ռուսաստանի դեսպանատան տարածքում և կաշխատի մինչև 20:00: Ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ Պետդումայի պատգամավորների ընտրությանը մասնակցում են բոլոր գրանցված կուսակցությունները՝ խորհրդարանական «Եդինայա Ռոսիա», «ՌԴԿԿ», «ՌԼԲԿ» և «Սպրավեդլիվայա Ռոսիա», ինչպես նաև ստորին պալատում չներկայացված «Յաբլոկո», «Պրավոյե դելո» և «Պատրիոտի Ռոսիի»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք |