Դմիտրի Ռոգոզինը ԱՄՆ-ին կոչ է արել փաստաթղթերով ապացուցել, որ ԵվրաՀՀՊ-ն ուղղված չէ Ռուսաստանի դեմ

Դմիտրի Ռոգոզինը ԱՄՆ-ին կոչ է արել փաստաթղթերով ապացուցել, որ ԵվրաՀՀՊ-ն ուղղված չէ Ռուսաստանի դեմ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ին կից ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը ԱՄՆ-ին կոչ է արել փաստաթղթերով ապացուցել, որ Եվրոպայում ամերիկացիների ծավալած ՀՀՊ համակարգն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: «Մենք պնդում ենք, որպեսզի նրանք ապացուցեն այն, ինչ ասում են»,- ասել է Ռոգոզինը կիրակի օրը ՌԻԱ Նովոստիին:

Ամերիկյան կողմը պնդում է, որ ԵվրաՀՀՊ-ն նախատեսված է Իրանի կողմից հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար, այլ ոչ թե ուղղված է Ռուսաստանի ռազմավարական ուժերի զսպմանը: Ռոգոզինի խոսքով՝ ամերիկյան կողմի բոլոր հայտարարությունները «մինչ օրս անապացույց են»:

«Իսկ եթե նրանք ուզում են և հնարավոր են համարում ապացուցել ասվածը, իսկ մենք պնդում ենք այդ հարցում, նրանք պարտավոր են մեզ տրամադրել անհրաժեշտ մարտավարա-տեխնիկական բնութագրերը, հնարավորություն տալ ամբողջ ծավալով օգտագործելու հեռաչափությունը ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության փորձարկումների ժամանակ և այդ տվյալներն ամրագրել իրավաբանորեն պարտադրող պայմանագրում: Միայն այդ ժամանակ մենք կհավատանք, մնացած ամեն ինչը քարոզչություն է»,- ասել է դիվանագետը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---