Armnet Conference 2011. Ըստ Վլադիմիր Իսաևի, ապագայում մրցակցելու են հեռուստատեսային ծրագրերի խանութները

Armnet Conference 2011. Ըստ Վլադիմիր Իսաևի, ապագայում մրցակցելու են հեռուստատեսային ծրագրերի խանութները

PanARMENIAN.Net - Armnet 2011 կոնֆերանսի բանախոսներից էր Opera Software ընկերության հանրային կապերի մենեջեր Վլադիմիր Իսաևը: Նա երկրորդ անգամ է մասնակցում Armnet միջոցառմանը:

Այսօր կոնֆերանսի ժամանակ նա ներկայացրեց «Հավելումների խանութներ.նոր միտում, թե՞ գոյատևման հրամայական» թեմայով շնորհանդեսը:

Ըստ Վլադիմիր Իսաևի, 2011-ին 37%-ով աճել է բջջային ծրագրերի (հավելումների) գնումը, ինչը նաև նպաստել է բջջային ծրագրերի նոր խանութների (application store) ավելացմանը շուկայում: «Եթե մի տարի առաջ կար բջջային ծրագրերի 80 խանութ, ապա հիմա աշխարհում կա 120 նման խանութ»,-նշեց նա:

Ըստ նրա, բջջային ծրագրերի խանութներ ստեղծողներից են հենց բջջային օպերացիոն համակարգերը (օրինակ՝ Android ՕՀ-ի Android Market-ը կամ iOS-ի iTunes-ը):

«Հաջորդը հենց հեռախոս արտադրողներն են, որ ստեղծում են application store-ներ: Օրինակ, Nokia-n ունի Ovi Store-ը կամ Blackberry-ի AppWorld-ը: Մյուս ստեղծողները բջջային օպերատորներն են Օրանժի և Վոդաֆոնի պես, որոնք այս կերպ լուծում են իրենց բաժանորդներին պահելու խնդիրը: Բացի այս երեքից կան անկախ այլընտրանքային application store-ներ»,- ասաց Վլադիմիր Իսաևը:

Ըստ նրա, բջջային օպերատորների application store-ներից ամենաքիչն են օգտվում և դրանք ճանաչված չեն և նրանց համար դժվար է մրցակցել հենց հեռախոս արտադրող և սեփական ՕՀ-ն ունեցողների հետ: Այս խնդիրը փորձել է լուծել Ֆրանս Տելեկոմը՝ ստեղծելով այսպես կոչված Application Boutique Shop-եր, որոնք տարբերվում են սովորական application store-ներից նրանով, որ համագործակցում են միայն լավագույն ընկերությունների հետ՝ ներառելով լավագույն ծրագրերը:

«Boutique Shop-երը կարող են պարունակել 5000 ծրագիր և ոչ 10. 000, սակայն լավագույնները: Բացի դրանից նրանք կարող են առաջարկել բացառիկ ծրագրեր, որոնք ոչ մի ուրիշ տեղ չես գտնի: Իհարկե, պետք է մեծ գումարներ վճարել նախագծողներին, որ համաձայնվեն էքսկլյուզիվ ներկայացնել ծրագիրը»,-նշեց Վլադիմիր Իսաևը:

Վլադիմիր Իսաևը, խոսելով բջջային ծրագրերի խանութների մասին, նշեց, որ ապագայում մրցակցելու են հեռուստացույցների ծրագրերի խանութները (TV App Stores): Նրա խոսքով, Opera Software-ն ունի իր բջջային ծրագրերի խանութը, որտեղ կան բոլոր հարթակների համար ծրագրեր: Բացի դրանից Opera Software-ն ունի հեռուստատեսային ծրագրերի խանութ և նաև Opera TV browser, որը կա Sony, Toshiba, Tomson և մի քանի այլ բրենդի հեռուստացույցներում:

Նա նաև ներկայացրեց փոքր ուսումնասիրություն, ըստ որի պարզել է, որ Android օգտագործողներն ամենից շատ են փորձում ներբեռնել անվճար ծրագրեր և չեն սիրում վճարել ծրագրերի համար:

Armnet կոնֆերանս 2011-ը շարունակվում է: Կոնֆերանսի խորագիրն է նորագույն միտումներ. ամպային տեխնոլոգիաներ և շարժական ինտերնետ։

Armnet 2011 կոնֆերանսի հետ միաժամանակ ընթանում է նաև «Start-up Weekend Yerevan» նորարար գաղափար-նախագծերի մրցույթը, որին մասնակցում են 11 թիմ: Իսկ երեկոյան կկայանա Armnet Awards 2011 մրցանակաբաշխությունը, որի ընթացքում կհայտարարվեն հայկական ինտերնետի լավագույն կայքերը՝ 8 անվանակարգերում:

Armnet նախագծի կազմակերպիչներն են SPMS, Orange Արմենիա ընկերությունները և Հայաստանի Ինտերնետ ասոցիացիան։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---