ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԵՆ ԺՆԵՎՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԻՐԵՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՄԲ

PanARMENIAN.Net - Մենք այսօր չենք քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կոնկրետ պլան: Այդ մասին Ժնեւում լրագրողներին է հայտարարել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ հետ մեկ ժամ ու կես տեւած հանդիպման ավարտից հետո: Նրա խոսքերով, առաջին հանդիպումը ճանաչողական բնույթ էր կրում: «Մենք փորձեցինք վերլուծել բանակցային գործընթացում ստեղծված նոր իրավիճակը, վերհիշել այն, ինչ Հայաստանը եւ Ադրբեջանը քննարկել են վերջին մի քանի տարիների ընթացքում»,- ասել է Ռ.Քոչարյանը: Ընդսմին նա բավարարվածություն է հայտնել հանդիպման եւ զրույցի անկեղծության վերաբերյալ: Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «կարծիքների շատ օգտակար փոխանակում է տեղի ունեցել»: «Ես դրական եմ համարում հենց մեր հանդիպման փաստը, եւ դրանում որոշակի հաջորդականություն կա: Հայաստանը եւ Ադրբեջանը ղարաբաղյան խնդրի լուծումը գտնելու անկեղծ ձգտում ունեն», - հայտարարել է Ի.Ալիեւը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---