«Ծովակալ Կուզնեցով» ավիակիրը ուղևորվում է դեպի Սիրիայի ափերը

«Ծովակալ Կուզնեցով» ավիակիրը ուղևորվում է դեպի Սիրիայի ափերը

PanARMENIAN.Net - ՌԴ Հյուսիսային նավատորմի ավիակիրը սկսել է շրջագայությունը դեպի Հյուսիսարևելյան Ատլանտիկա և Միջերկրական ծով՝ նպատակ ունենալով մտնել նաև սիրիական Տարտուս նավահանգիստը, հայտնել է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին ՀՆ պաշտոնական ներկայացուցիչ 1-ին կարգի նավապետ Վադիմ Սերգան:

Ըստ հրամանատարության ներկայացուցչի, արշավի են դուրս եկել «Ծովակալ Կուզնեցով» ավիակիրը, հականավակային «Ծովակալ Չաբանենկո» նավը, ուղեկցող նավեր, նավային ավիացիան:

Ինչպես նշել է Սերգան, արշավը ծրագրված էր դեռ Սիրիայի իրադարձություններից առաջ և կապված չէ այդ երկրում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի հետ:

Իր հերթին Դամասկոսը հավանություն է տալիս ռուս զինվորականների զորավարժությունների մասին վարկածին՝ նշելով, որ դա կապված չէ Սիրիայի ներքաղաքական իրավիճակի հետ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---