ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԺՆԵՎՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Ժնեւում մասնակցել է Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի բացման արարողությանը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, մինչ այդ տեղի է ունեցել գագաթնաժողովին մասնակցող պետությունների եւ կառավարությունների ղեկավարների կարճատեւ հանդիպումը, որին ներկա են եղել նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆֆի Աննանը եւ Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր տնօրեն Յոշիո Ուցումին: Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը գագաթնաժողովում ելույթ կունենա դեկտեմբերի 11-ին: Այսօր նա այցելել է գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող «Տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաները` հանուն զարգացման» ցուցահանդեսը, որտեղ գործում է նաեւ Հայաստանի տեղեկատվան տեխնոլոգիաների արդյունաբերության ներուժը ներկայացնող տաղավարը:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---