«Start-up Weekend Yerevan»-ի նախագծերից Made in Armenia-ն նպատակ ունի նպաստել հայրենական արտադրանքի վաճառքին

«Start-up Weekend Yerevan»-ի նախագծերից Made in Armenia-ն նպատակ ունի նպաստել հայրենական արտադրանքի վաճառքին

PanARMENIAN.Net - «Start-up Weekend Yerevan»-ի 9 նախագծերից էր նաև Made in Armenia նախագիծը, որի շուրջ մի թիմում աշխատում էին 6 երիտասարդ։ Նրանց նախագիծը նպատակ ունի նպաստել հայրենական արտադրանքի վաճառքին։

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց թիմի անդամ Հրաչ Շահվերդյանը, կայքը, որը կստեղծեն, վաճառելու է միայն հայկական արտադրության ապրանքներ։

«Դե քանի որ Հայաստանում օնլայն պատվիրելիս փողը ստանալու համակարգ չկա, մենք որոշել ենք, որ օգտագործողը կայքի ապրանքը կպատվիրի, առաքիչը կվերցնի գումարը կամ միգուցե հաշվեհամարներին գումարը փոխանցել լինի։ Մեր կայքը գումար կվաստակի վաճառքից՝ որոշակի տոկոս մերը կլինի։ Համ էլ եթե նաև գովազդ տեղադրենք, դա էլ եկամուտ կբերի», - նշեց նա։

Ըստ Հրաչ Շահվերդյանի, հետագայում Made in Armenia-ն ծրագրում է նաև համագործակցել էքսպոների հետ։ Իսկ առայժմ կսկսեն հայկական հագուստի և hand made իրերի վաճառք։

«Start-up Weekend Yerevan»-ն անցկացվում էր դեկտեմբերի 2-4-ը Armnet 2011 նախագծի միջոցառումների շրջանակում: Start-Up Weekend-ները արտերկրում նորարարական նախագծերի ստեղծման բավական տարածված ձև են: Դրանք նպատակ ունեն մեկ հարկի տակ հավաքելով էնտուզիաստների՝ ստեղծել և իրագործել նորարար գաղափարներ հետագայում կոմերցիոն նպատակներով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---