Լիտվայի ԱԳ նախարարը գոհ է իր երկրի նախագահությունից ԵԱՀԿ-ում

Լիտվայի ԱԳ նախարարը գոհ է իր երկրի նախագահությունից ԵԱՀԿ-ում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը գոհ է դեկտեմբերի 6-7 Վիլնյուսում կայացած ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստից ու Լիտվայի նախագահությունից ընդհանուր առմամբ:

Ինչպես հայտնում է PanAMENIAN.Net-ի թղթակիցը, ԵԱՀԿ ԱԳՆԽ ավարտին կայացած մամլո ասուլիսում Աժուբալիսը հիասթափություն է հայտնել, որ չհաջողվեց համաձայնության հասնել այնպիսի հարցում, ինչպիսիք են լրագրողների անվտանգությունն ու ԶԼՄ-ների ազատությունը: Նա գոհունակություն հայտնեց առ այն, որ Իռլանդիայի ԱԳ ղեկավարը, ԵԱՀԿ ապագա նախագահը, կիսում է այս հարցի կարևորության մասին տեսակետը: Ըստ Աժուբալիսի, լրագրողների անվտանգության ու ԶԼՄ-ների ազատության մասին որոշումն արգելափակեց մի պետություն, թե հատկապես որը Աժուբալիսը կտրականապես հրաժարվեց անվանել՝ հիշեցնելով, որ նիստը փակ էր:

Ընդհանուր առմամբ, ըստ Աժուբալիսի, նիստում և Լիտվայի նախագահության ընթացքում հաջողվեց հասնել զգալի արդյունքների: «Սա այն ոսկե միլիմետրն է, որի մասին ես խոսում էի նախագահության սկզբում»,-ասել է Աժուբալիսը՝ հիշեցնելով, որ վերջերս վերսկսվեցին պաշտոնական բանակցությունները Մերձդնեստրի խնդրի շուրջ: Ըստ նրա, դա հույս է ներշնչում, որ ձգձգված հակամարտությունների, այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտությունը, կկարգավորվեն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---