8 դեկտեմբերի 2011 - 17:33 AMT
Կառավարությունը սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությանը հատկացրել է 61 մլն դրամ

Կառավարությունը դեկտեմբերի 8-ին որոշել է 2011 թ. աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությանը հատկացնել 60 մլն 947 հազար 500 դրամ, հաղորդում է սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության պաշտոնական կայքը: