Amnesty International. Ձերբակալությունների մասշտաբները Ռուսաստանում չեն կարող արդարացվել

Amnesty International. Ձերբակալությունների մասշտաբները Ռուսաստանում չեն կարող արդարացվել

PanARMENIAN.Net - Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում ռուսական իշխանություններին կասեցնել ոստիկանության դաժան վերաբերմունքը ցուցարարների հանդեպ, որոնք բողոքում են Պետդումայի վերջերս կայացած ընտրություններում արձանագրված խախտումների դեմ:

AI հայտարարության մեջ ասվում է, որ կազմակերպությունը բազմաթիվ ազդանշաններ է ստացել, որ ոստիկանները դաժան են վարվում բերման ենթարկված խաղաղ ցուցարարների հետ, բժշկական օգնություն չեն ցուցաբերում և այլն:

Կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Ջոն Դալհոյենն ընդգծել է, որ «ձերբակալությունների մասշտաբները Ռուսաստանում չեն կարող արդարացվել»« հայտնում է Deutsche Welle-ն:

«Համերաշխություն» ընդդիմադիր շարժումն իր կայքում դեկտեմբերի 8-ին հայտնել է, որ այժմ Ռուսաստանում ընթանում է ընդդիմադիրների ձերբակալությունների ամենազանգվածային ալիքը այն ժամանակներից ի վեր, երբ 11 տարի առաջ Վլադիմիր Պուտինը եկավ իշխանության:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---