«Չենք լռելուն» ռուսական լրատվականներին մեղադրում է արհեստավարժ չլինելու մեջ

«Չենք լռելուն» ռուսական լրատվականներին մեղադրում է արհեստավարժ չլինելու մեջ

PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը կոչով դիմել է ռուսական դաշնային հեռուստաալիքներից «1-ый канал»-ի, «Россия»-ի և НТВ-ի լրատվական հաղորդումների խմբագրություններին: Կոչ-նամակները «Չենք լռելու»-ի մոսկովյան ներկայացուցիչը նախօրեին ուղարկել է հեռուստաընկերություններին:

Նամակներում, մասնավորապես, ասվում է. «Երբ առաջին անգամ վերջին 10 տարվա ընթացքում ձեր երկրի մայրաքաղաքի ամենակենտրոն են դուրս գալիս տասնյակ հազարավոր մարդիկ` ընտրությունների արդյունքների վերաբերյալ իրենց ընդվզումն արտահայտելու, իսկ ձեր եթերում միայն պաշտոնական տեղեկատվություն է` դա ոչ արհեստավարժ է: Երբ քաղաքի կենտրոն է բերվում ռազմական տեխնիկա, իսկ դուք դրա մասին լռում եք` դա ոչ արհեստավարժ է: Երբ ծեծում և բերման են ենթարկում ձեր կոլեգաներին և դուք լռում եք` դա ուղղակի խայտառակություն է:

Դուք թաքցնում եք միլիոնավոր մարդկանցից կարևոր տեղեկատվություն, որն ունակ է, առնվազն, ազդել նրանց տրամադրվածության վրա: «Չենք լռելու»-ն պարգևատրում է ձեզ «Աղբ եթերից» մրցանակով, ինչպես նաև հորդորում աղբարկղը նետել նախկինում ստացած բոլոր ՏԵՖԻ-ները»:

Նախաձեռնությունը ցավով նշում է, որ հայակական հեռուստաընկերություններն ամեն ինչով փորձում են կրկնօրինակել իրենց ռուս կոլեգաներին` այդ թվում վերջիններիս ցինիկ կողմնակալությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---