Հայաստանն ու Լիբանանը մտադիր են ավելացնել ուղիղ չվերթերի քանակը![]() 9 դեկտեմբերի 2011 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Լիբանանը մտադիր են տրանսպորտային կապ հաստատել փոխադարձ այցելությունների ակտիվացման համար, որոնք կնպաստեն առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Այդ մասին դեկտեմբերի 9-ին Լիբանանի զբոսաշրջության նախարար Ֆեդի Աբուդի և Լիբանանի արդյունաբերության նախարար Վրեժ Սաբունջյանի հետ Երևանում կայացած համատեղ մամալո ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Ըստ նրա, անհրաժեշտ է ուղիղ չվերթեր կազմակերպել առնվազն շաբաթական երկու անգամ: Այսօրվա դրությամբ երկրում գործում է շուրջ 130 համատեղ հայ-լիբանանյան ձեռնարկություն, ներդրումները գերազանցում են ավելի քան 200 մլն դոլարը, հիմնականում, դա հեռահաղորդակցությունների ոլորտն է: «Ապրանքաշրջանառությունը երկների միջև մեծ չէ, սակայն կան աճի դրական տեմպեր»,-ասել է նա: Այդ առնչությամբ Տիգրան Դավթյանը հավելել է, որ լիբանանյան կողմին ներկայացվեցին ձմեռային զբոսաշրջության հնարավորությունները, Հայաստանում գործող հյուրանոցները, գնացուցակը, որոնք, ի դեպ, ավելի մատչելի են, քան Լիբանանում: Նախարարը նաև հավելեց, որ կողմերը կաշխատեն առևտրի ռեժիմի պարզեցման վրա, ներկայացվեցին լիբանանյան ընկերությունների մասնակցության հեռանկարները Հայաստանի ազատ տնտեսական գոտներին: Իր հերթին Վրեժ Սաբունջյանը նշեց, որ Հայաստանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում Լիբանանի համար գործարար հարաբերությունների զարգացման առումով՝ հավելելով, որ ազգային ավիափոխադրողը կաշխատի չվերթերի ավելացման ուղղությամբ: Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտին՝ Ֆեդի Աբուդը նշել է, որ Հայաստանում սպասարկման ոլորտը ամենաբարձր մակարդակում է: Նա կարևորեց նաև գործարարների հանդիպումների կազմակերպումը Բեյրութում ու Երևանում: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը: Այցի ընթացքում Սուլեյմանը կհանդիպի նաև օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարների, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Այցի շրջանակում արդեն համագործակցության 7 համաձայնագիր է ստորագրվել տարբեր ոլորտներում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |