10 դեկտեմբերի 2011 - 16:29 AMT
Օրհան Փամուկը հայուհո՞ւ է սիրահարված

Հայտնի թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկին նկատել են Նյու-Յորքում հայտնի ստամբուլյան հայազգի նկարչուհի Քարոլին Ֆիշեքչիի հետ զբոսնելիս, գրում է թուրքական Sabah-ը: Վերադառնալով Ստամբուլ` Ֆիշեքչին, պատասխանելով Փամուկի հետ հարաբերությունների վերաբերյալ լրագրողների հարցերին, նշել է. «Ի՞նչ ասեմ ձեզ: Ինչ ցույց են տալիս լուսանկարները, այդ էլ կա: Ես վաղուց եմ ծանոթ Օրհան Փամուկի հետ»:

32-ամյա Քարոլին Ֆիշեքչին ավարտել է Ստամբուլի հայտնի համալսարաններից մեկի` «Միմար Սինանի» գեղանկարչության բաժինը: