Հորդանանում հարձակման է ենթարկվել Սիրիայի դեսպանատունը12 դեկտեմբերի 2011 - 10:09 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի դեսպանատունը հարձակման է ենթարկվել Հորդանանի մայրաքաղաք Ամանում, որի արդյունքում աշխատակիցները ծեծի են ենթարկվել, կիրակի օրը հայտնել է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ հղում անելով դեսպանատան հայտարարության վրա: Գործակալության հայտարարության մեջ ասվում է, որ անհայտների խումբը ներխուժել է դեսպանատան շենք: Պահնորդական ծառայության աշխատակիցները ծեծի են ենթարկվել: Հարձակման են ենթարկվել դեսպանի տեղակալը, հյուպատոսը, այլ դիվանագետներ ու աշխատակիցներ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Հարձակվողները կրում էին սիրիական ընդդիմության դրոշը: Դեսպանատան ներսում ձերբակալվել է միայն մեկ հարձակվող: Ինչպես ասվում է հայտարարության մեջ, նա կփոխանցվի Հորդանանի իրավապահ մարմիններին: Եվս 8 մասնակիցների ձերբակալել է Հորդանանի ոստիկանությունը: Հորդանանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանում կատարվածը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |