ՋՈՐՋ ՌՈԲԵՐՏՍՈՆ.ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱՏՕ-Ի ՀՈՒՍԱԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանը դարձել է ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերը Հարավային Կովկասում: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնն երեկ Բրյուսելում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կայացած հանդիպումից հետո: Նրա խոսքերով, հայկական կողմի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության պլանի մշակման հեռանկարները, Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, մասնավորապես, Վրաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, ինչպես նաեւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---